


Արմինֆո. Անցած մեկ օրում Հայաստանում անցկացվել է կորոնավիրուսի 11 533 թեստ, որոնցից հիվանդությունը հաստատվել է 1 835 քաղաքացիների մոտ (15,9%): Ընդ որում, ապաքինվածների թիվը մեկ օրում գերազանցել է հիվանդացածների թիվը՝ կազմելով 1 987, մահացել է 50 մարդ:
Ինչպես հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը, նոյեմբերի 5-ին ՝ ժամը 11:00-ի դրությամբ, փաստացի բուժում է ստանում 32 069 հիվանդ:
Այն դեպքերի ընդհանուր թիվը, երբ քաղաքացիների մոտ ախտորոշվել է կորոնավիրուս, սակայն մահը վրա է հասել մեկ այլ հիվանդության պատճառով, հասել է 1323-ի (0,4 տոկոս): Հայաստանում համավարակի բռնկման պահից ի վեր անցկացվել է 2 157 442 թեստ, հաստատվել է կորոնավիրուսով վարակման 316 839 դեպք (14,7 տոկոս), ընդ որում, ապաքինվել է 276 865 մարդ (87,4 տոկոս), մահվան դեպքերի թիվը հասել է 6582-ի (2 տոկոս):



