Արմինֆո.ԱՄՆ-ը կարող է նպաստել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության հաստատմանը։ Այդ մասին ասել Է Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Ռոբերտ Սեկուտան Բաքվի "Աշխարհը COVID-19-ից հետո" 8-րդ գլոբալ ֆորումի հարթակներում։
"Իրականում դա այն է, ինչի ուղղությամբ ես աշխատել եմ այս տարածաշրջանում։ Հակամարտությունը տեւել է տասնամյակներ։ Երկու կողմերն էլ ունեն վաղեմի դժգոհություններ, եւ հիմա հարցն այն է, թե ինչպես հաղթահարել դա այսօր: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն այսօր իր ելույթում հայտարարել է դեպի խաղաղություն առաջ շարժվելու պատրաստակամության եւ վճռականության մասին: Կարծում եմ ՝ ԱՄՆ-ը կարող է իր դերն ունենալ այդ գործընթացում։ Մենք կարող ենք ավելի եռանդուն աշխատել այդ ուղղությամբ ։ Կարծում եմ, որ Վաշինգտոնում այսօր մտածում են այն մասին, թե ինչպես ԱՄՆ-ը կարող է օգնել Ադրբեջանին և Հայաստանին ապագայի համար խաղաղության կառուցման գործում։ Դա տեղի չի ունենա անմիջապես: Դա բարդ է, բայց հնարավոր է։ Սահմանների սահմանագծումը նույնպես այն հարցերի թվում է, որոնք պետք է լուծել խաղաղ գործընթացի շրջանակներում", - ասել է Սեկուտան Trend-ի հետ զրույցում։