Արմինֆո. Լեռնային Ղարաբաղի գործընթացին խանգարեց Հայաստանի իշխանությունների անհասկանալի պահվածքը, այլապես այդ պատերազմը չէր լինի՝ ընդհանրապես: Նման կարծիք է հայտնել պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը՝ նոյեմբերի 4-ին ընդդիմության նախաձեռնած "Պատերազմի արդյունքները հետաքննող հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտությունը. հետպատերազմյան վերականգնում" քննարկումների ժամանակ։
Նրա խոսքով ՝ ոչ մեկին ձեռնտու չէր այդ պատերազմը՝ բացի Թուրքիայից։ "Այս պատերազմը Թուրքիայից բացի ոչ մեկին պետք չէր։ Նույնիսկ Ադրբեջանին պետք չէին պատերազմի նման արդյունքներ, քանի որ այն այսօր փաստացի դարձավ Թուրքիայի կողմից գաղութացված պետություն։ Ավելացել է նաև Ռուսաստանի ազդեցությունը նրա վրա։ Եվ Ադրբեջանը կորցրեց իր ինքնուրույնությունը և ստիպված է կրկնել այն, ինչ իրեն ասում են", - համոզմունք է հայտնել Զաքարյանը։
Միաժամանակ, նա արձանագրել է, որ 44-օրյա պատերազմի ժամանակ Հայաստանը միայնակ մնաց, չկային անգամ նրանք, ում վրա հույս էին դրել գործող իշխանությունները։ Զաքարյանն, ընսմին, հավելել է, որ դրանում չկա ոչ դասակի հրամանատարի, ոչ թալանչի գեներալի, ոչ էլ նախկին կոռումպացված իշխանության մեղքը։ Ընդ որում, պաշտոնյան արձանագրել է, որ ոչ մի հայ գեներալ օպերատիվ պլանավորման ժամանակ չի հաշվարկել Թուրքիայի մասնակցությունն այդ պատերազմին, կամ՝ պատերազմ Թուրքիայի կամ Պակիստանի դեմ։ "Դրա համար անհրաժեշտ էին այլ ռազմաքաղաքական հաշվարկներ։ Պատերազմն, առաջին հերթին, քաղաքականություն է, հետո՝ արդեն ռազմական գործողություններ, օպերատիվ պլանավորում, լուծումներ և այլն: Սրանք բոլորը խառնեցին, և առանց խղճի խայթի շարունակում են հրապարակային հայտարարություններ անել՝ չհասկանալով դրանց ազդեցությունը: Չհասկանալով, որ վաղը դրա համար ժողովուրդն է վճարելու", - ամփոփել է Զաքարյանը։