Արմինֆո. ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերի հանձնաժողովի համանախագահ, կոնգրեսական Ֆրենկ Փալոնն առցանց հանդիպում է ունեցել Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանի հետ:
Ինչպես կոնգրեսականը հաղորդել է Twitter-ի իր միկրոբլոգում, ինքն Արտակ Բեգլարյանի հետ քննարկել է Արցախին մարդասիրական օգնություն տրամադրելու հրատապ անհրաժեշտությունը: "ԱՄՆ-ը պետք է առաջ մղի Մինսկի գործընթացը՝ այնպիսի կարգավորման հասնելու համար, որն Արցախը կպահպանի հայկական", - ընդգծել է կոնգրեսականը: