Արմինֆո. Անցած մեկ օրում Հայաստանում անցկացվել է կորոնավիրուսի 13 184 թեստ, որոնցից հիվանդությունը հաստատվել է 2045 քաղաքացիների մոտ (15,5 տոկոս), ընդ որում, ապաքինված թիվը կազմել է 1 276, մահացել է 50 մարդ:
Ինչպես հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը, նոյեմբերի 3-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, փաստացի բուժում է ստանում 31 263 հիվանդ: Այն դեպքերի ընդհանուր թիվը, երբ քաղաքացիների մոտ ախտորոշվել է կորոնավիրուս, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով, հասել է 1312-ի (0,4 տոկոս):
Հայաստանում համավարակի բռնկման պահից ի վեր գրանցվել է կորոնավիրուսով վարակման 312 674 դեպք (թեստը հանձնած քաղաքացիների 14,6% - ը), ընդ որում, ապաքինվել է 273 608 մարդ (87,5%), մահվան ելքերի թիվը հասել է 6 491-ի (2%): Ընդհանուր առմամբ, Հայաստանում անցկացվել է կորոնավիրուսի 2 133 721 թեստ։