


Արմինֆո. Այսօր ՝ նոյեմբերի 2-ին , օրվա երկրորդ կեսին, Ադրբեջանի ԶՈւ առաջապահ ստորաբաժանումները հրազենից անկանոն կրակ են բացել Մարտունու շրջանի Կարմիր Շուկա համայնքի ուղղությամբ:
Այդ մասին հաղորդել է Պաշտպանության բանակի մամուլի քարտուղար Սուրեն Սարումյանը։ "Նախնական տվյալներով ՝ տուժածներ չկան", - նշել է նա: Մամուլի քարտուղարը նաեւ նշել է, որ միջադեպի մասին տեղեկատվությունը փոխանցվել է ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատարությանը:


