
Արմինֆո.Վրաստանի երրորդ նախագահ Միխայիլ Սահակաշվիլին մինչև վերջ կգնա։ Դրանում համոզվեցին արդեն, գործնականում, բոլորը, ներառյալ դեռ երեկ նրա նման մտադրություններին չհավատացող ընդդիմությունը։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Ռազմավարական վերլուծության վրացական կենտրոնի (GSAC) առաջատար փորձագետ Գելա Վասաձեն։
"Իմ խոսքերի վկայությունն Է Սահակաշվիլիի շուրջ կոալիցիայում գրեթե բոլոր քաղաքական կուսակցությունների միավորվելն ու երկրում գործող իշխանություններից ընդհանուր դժգոհությունը, հատկապես, խոշոր քաղաքներում, հատկապես, վերջին ընտրություններից հետո։ Ընդդիմության համար դա, անկասկած, դրական է։ Բացասականն այն է, որ "հիբրիդային" ժողովրդավարությամբ երկրներում տեղական ընտրությունների ժամանակ խախտումները չեն ազդում իշխանության լեգիտիմության վրա միջազգային դիտորդների աչքում։ Իսկ, հաշվի առնելով այնպիսի քեյսերի կարեւորությունը ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի համար, ինչպես՝ սևծովյան անվտանգությունն ու Հարավային Կովկասը, Թբիլիսիի հետ հարաբերությունները փչացնելը հիմա բացարձակապես նրանց շահերից չի բխում", - ընդգծել է նա:
Վրաստանի մունիցիպալ ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով, ըստ ԿԸՀ - ի, 20 քաղաքներից 19 - ում հաղթել են կառավարող "Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան" կուսակցության քաղաքապետի թեկնածուները: Հիմնականում ՎԵ-ին դիմակայում էին խոշորագույն ընդդիմադիր ուժի ՝ "Միասնական ազգային շարժում" - ի ներկայացուցիչները, որոնք հաղթել են ընդամենը մեկ քաղաքում։ Ընդդիմությունն ընտրությունների արդյունքները չի ճանաչել եւ հայտարարել Է "մինչեւ հաղթական ավարտ պայքարելու" մտադրության մասին:
Այնուամենայնիվ, քաղաքագետի գնահատմամբ, իրականում ընդդիմությունն իրապես հաղթել է ոչ թե մեկ, այլ առնվազն ևս երեք քաղաքներում՝ Բաթում, Զուգդիդի և Քութայիս։ Եվ սկզբունքորեն իրավիճակը չփոխելով՝ այդ փաստը ընդդիմությանը բողոքելու լեգիտիմ առիթ է տալիս։ Այսպիսով, կառավարող կուսակցությունը, ըստ Վասաձեի, սեփական ձեռքերով երկրում հեղափոխական իրավիճակ է ստեղծել։ Եվ, չպնդելով, որ հենց այս իրավիճակն է ավարտվելու իշխանափոխությամբ, ըստ նրա, կարելի է արձանագրել, որ իշխանությունը շատ ավելի մեծ խնդիրներ ունի, քան նա ուներ դեռ երեկ։
Այսպիսով, այս ողջ պատմության մեջ միակ ձգանը, Վասաձեի կարծիքով, նախկինի պես Միխայիլ Սահակաշվիլիի ճակատագիրն է: Նույնիսկ, գտնվելով բանտում, Սաակաշվիլին արդեն փոխել է և շարունակում է փոխել քաղաքական իրավիճակը Վրաստանում։ Եվ այսօր հիմնական հարցը, որ տալիս են և նրա կողմնակիցները, և հակառակորդները, Սահակաշվիլիի կյանքի և մահվան հարցն է։ Ըստ քաղաքագետի, նախկին նախագահն այսօր իրապես իրեն զոհաբերում է, իսկ իշխանությունը դեռ տատանվում է նրա սպանության և զիջումների միջև։
"Սպանությունը սարսափելի հեռանկար է, բայց զիջելն ավելի սարսափելի է, քանի որ նման զիջումը ՎԵ-ի համար կարող է արժենալ իշխանություն։ Իսկ զիջումներից հրաժարվելը, ողբերգական ավարտը կարող է հանգեցնել անկանխատեսելի հետևանքների ոչ միայն իշխանության, այլև ողջ երկրի համար։
Համապատասխանաբար, տեղական ընտրությունների երկրորդ փուլը, իր բողջ կարեւորությամբ հանդերձ, ամենակարեւորը չէ։ Վրաստանում նման բարդ ներքաղաքական իրավիճակ ես չեմ հիշում։ Սպառնալիքի տակ է ոչ միայն Սահակաշվիլիի կյանքը, Վրաստանը հայտնվել է քաղաքացիական պատերազմի սպառնալիքի տակ", - ամփոփել է Վասաձեն։
Վրաստանը մեկ տարուց ավելի գտնվում է քաղաքական ճգնաժամի մեջ։ Անցած տարվա խորհրդարանական ընտրությունների արդյունքները ոչ մի ընդդիմադիր կուսակցություն չի ճանաչել, իսկ ընտրված պատգամավորները բոյկոտում են նիստերը։ Քաղաքական փակուղուց ելք գտնելու համար իրավիճակին ստիպված է եղել միջամտել Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը։ Ապրիլին կառավարող "Վրացական երազանք" կուսակցությունը եւ ընդդիմությունը հանգել են համաձայնության, ըստ որի, իշխանության կուսակցությունը խոստացել է 2022 թվականին վերընտրել խորհրդարանը, եթե տեղական ընտրություններում հավաքի ձայների 43 տոկոսից պակաս: