Արմինֆո. Նոյեմբերի 1-ի առավոտյան դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1071 նոր դեպք: Այդպիսով, համավարակի ամբողջ ընթացքում վարակվածների ընդհանուր թիվը հասել է 309 397-ի:
Ինչպես հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, նոյեմբերի 1-ի առավոտյան դրությամբ փաստացի բուժում է ստանում 30 978 հիվանդ, ապաքինվել է 270 741 մարդ, մահացել է 6379 մարդ, 51-ը՝ անցած 24 ժամվա ընթացքում: Կորոնավիրուսով վարակված եւս 4 քաղաքացի մահացել է այլ հիվանդությունների պատճառով: Ըստ առողջապահության նախարարության, նման դեպքերի ընդհանուր թիվը հասել է 1299-ի։ Այսպիսով, մահվան դեպքերի ընդհանուր թիվը հասել է 7678-ի։
Անցած մեկ օրում անցկացվել է 12 835 թեստ, ընդհանուր առմամբ՝ 2 110 256 քաղաքացի հանձնել է կորոնավիրուսի թեստ։