Արմինֆո.Լեհաստանն ավանդաբար ձգտել է հավասարակշռություն պահպանել Հարավային Կովկասի բոլոր երեք երկրների հետ հարաբերություններում։ Եվ մենք հասկանում ենք, որ այսօր այդ հավասարակշռությունը ոչ մեծ սրբագրումների է ենթարկվել՝ ոչ հօգուտ Հայաստանի։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Վարշավայի համալսարանի գիտաշխատող, " Գաբրիել Շերշենեւիչի անվան արևելյան իրավունքի ինստիտուտ" հիմնադրամի նախագահ Միխալ Պատրիկ Սադլովսկին:
"Ցավոք սրտի, Հարավային Կովկասի նկատմամբ հեհական քաղաքականության հայեցակարգը, գործնականում, լիովին սպառվել է։ Եվ այսօր մեր երկիրը, իմ կարծիքով, հատուկ մոտեցում, կապեր ունի միայն Վրաստանի հետ։ Լեհաստանի հարաբերությունները Հարավային Կովկասի հետ այս փուլում, ընդհանուր առմամբ, ես կբնութագրեի որպես արդեն առկա քաղաքական, դիվանագիտական եւ առեւտրատնտեսական կապերի պահպանում։ Հուսանք, որ այդ հարաբերություններն ունեն հեռանկար, զարգացման ներուժ, որոնց իրագործումը սպասում են միայն բարենպաստ պահի", - նշել է նա։
Նման իրավիճակը լեհ փորձագետը պայմանավորում է, այդ թվում ՝ ժամանակին Լեհաստանի և Շվեդիայի նախաձեռնած Եվրամիության "Արևելյան գործընկերություն" նախագծի երկարամյա պարապուրդով։ Ըստ Սադլովսկու, Լեհաստանի արտաքին քաղաքականությունն ու դիվանագիտական ռեսուրսներն այս փուլում կենտրոնացած են ԵՄ և ՆԱՏՕ-ի գործընկերների հետ հարաբերությունների վրա։ Համապատասխանաբար, հետխորհրդային տարածքն, ընդհանուր առմամբ, և Հարավային Կովկասը, մասնավորապես, այսօր հայտնվել են Լեհաստանի արտաքին քաղաքականության լուսանցքներում։
Նրա ասելով, Լեհաստանի համար բացառություն են կազմում հարաբերությունները հարեւան Բելառուսի, Ուկրաինայի, մասամբ, Ռուսաստանի հետ։ Եվ Բրյուսելում նոր գաղափարների, Հարավային Կովկասի երկրների հետ ԵՄ հարաբերությունների կարգավորման հայեցակարգերի բացակայության պայմաններում "Արեւելյան գործընկերությունը", փորձագետի կանխատեսմամբ, դատապարտված է պարապուրդի, լավագույն դեպքում՝ շատ դանդաղ զարգացման։ Իսկ հաշվի առնելով հենց Լեհաստանում "Արեւելյան գործընկերության" զարգացման ուղղությամբ ռեսուրսների բացակայությունը, Լեհաստանի արտաքին քաղաքականությունում Հարավային Կովկասի առաջնահերթության բացակայությունը, այսօր նախագիծը սպասման ռեժիմում է:
"Ընդ որում, Հայաստանի հետ հարաբերությունները Լեհաստանի համար կարևոր են, թեկուզ միայն այն պատճառով, որ Հայաստանը քրիստոնեական երկիր է։ Կցանկանայի ընդգծել, որ մեզ համար դա շատ կարևոր է։ Աշխարհաքաղաքական տեսանկյունից Հայաստանը մեզ համար կարևոր է Իրանի հետ իր սահմանի պատճառով։ Կցանկանայի նշել, որ Ադրբեջանի հետ տնտեսական համագործակցությունը զարգացնելու մեր նույն փորձերն ուղեկցվում են Հայաստանի ուղղությամբ համանման, զուգահեռ փորձերով։ Օրինակ՝ Հայաստանում ֆոնդային բորսա ձեռք բերելու Վարշավայի ֆոնդային բորսայի ծրագրերի տեսքով։ Թե ինչով կավարտվի այս ամենը, հարց է, այդ թվում ՝ Երեւանի իշխանություններին։ Համոզված եմ, որ ոչ միայն Լեհաստանը, այլև ողջ ԵՄ-ն Հայաստանի համար այս առումով բաց են։ Այսպիսով, հայ-լեհական հարաբերությունների զարգացման հեռանկարները կախված են ոչ միայն Վարշավայից, այլեւ՝ Երեւանից", - ամփոփել է Սադլովսկին։