


Արմինֆո. Հոկտեմբերի 30-ի ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսային վարակի 306 739 հաստատված դեպք, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը: Անցած մեկ օրում կատարվել է 14 574 թեստավորում, հաստատված նոր դեպքերի թիվը կազմել է 2 193, ապաքինվել է 1578 հիվանդ: Նախօրեին COVID-19-ից 52 մարդ է մահացել։
Ընդհանուր առմամբ, անցկացվել են կորոնավիրուսի 2 080 843 թեստ։ Կորոնավիրուսային վարակից մահացել է 6 284 մարդ, "այլ հիվանդությունների պատճառով" ձեւակերպմամբ մահացու ելքերի թիվը կազմում է 1291: Այսօրվա դրությամբ աապպադինվել է 267 514 հիվանդ, փաստացի բուժում է ստանում 31 650 հիվանդ:



