Արմինֆո. "Հայոց ցեղասպանության արդարության մարտիկներ" (Justice Commandos of the Armenian Genocide - J. C. A. G) խմբի անդամ Համբիկ Սասունյանը, ով 1982 թվականին դատապարտվել է Լոս Անջելեսում Թուրքիայի հյուպատոս Քեմալ Արըքանի սպանության համար եւ վաղաժամկետ ազատ է արձակվել, գտնվում է Հայաստանում, հաղորդում է ՀՅԴ ԱՄՆ գրասենյակը:
"Ամենայն ուրախությամբ գրում եմ ձեզ Հայաստանից: Մոտավորապես 40 տարի անց պատիվ ունեմ լինելու հայրենի հողի վրա, խմել հայրենի ջուրը, շնչել ջուրը եւ զգալ ընտանեկան ջերմությունը», - ասվում է Սասունյանի Facebook-յան էջում զետեղված ուղերձում: Նրա խոսքով ՝ բանտարկության բոլոր տարիների ընթացքում զգացել է հայրենակիցների աջակցությունը, եւ դա նրան օգնել է բարդ պահերին:
Համբիկ Սասունյանը ծնվել է 1963թ. Բեյրությում: 1982 թվականի փետրվարի 28–ին Լոս Անջելեսում 19-ամյա Սասունյանը իր համագործակցի հետ գնդակահարել է Թուրքիայի հյուպատոս Քեմալ Արըքանին, իր արարքը պատճառաբանելով 1915-1923 թթ. Հաաաայոց ցեղասպանության համար թուրքական ռեժիմի հանդեպ վրեժխնդրությամբ: 1984 թվականին Սասունյանը ամերիկյան դատարանի կողմից դատապարտվել էր ցմահ ազատազրկման։ 2006 և 2010 թվականներին ամերիկյան դատարանը մերժեց դատապարտյալին ներում շննորհելլու պաշտպանության միջնորդությունը, իսկ 2017 թվականին Համբիկ Սասունյանի պայմանական վաղաժամկետ ազատմանը խոչընդոտեց Կալիֆորնիայի նահանգապետ Ջերի Բրաունը ։ Դրան նպաստել են թուրք-ամերիկյան կազմակերպությունների բազմաթիվ կոչերը, անձամբ նախկին պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը, ինչպես նաև ԱՄՆ արդարադատության նախարարի նամակը ՝ ուղղված Կալիֆորնիայի նահանգապետին ։ 2019 թվականի դեկտեմբերին նահանգի բանտարկյալների ազատ արձակման խորհուրդը որոշում է կայացրել ազատ արձակել Սասունյանին, սակայն Գեւին Նյուսոմը մերժել է այդ որոշումը ։ 2021 թվականի փետրվարի 24-ին Լոս Անջելեսի շրջանի Գերագույն դատարանը չեղյալ է հայտարարել նահանգապետ Նյուսոմի որոշումը։ Վերջինս հայտարարել է, որ այլևս չի բողոքարկի դատարանի որոշումը։ 2021 թվականի մարտին հայտարարվել էր Սասունյանին պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու որոշման մասին։