


Արմինֆո. Հայաստանի տարածքում ավտովթարի հետեւանքով մեկ ռուս զինծառայող է զոհվել, մյուսը՝ վիրավորվել։
Ըստ հայկական ԶԼՄ-ների, հոկտեմբերի 29-ին, ժամը 11:40-ի սահմաններում Տիգրանաշենի լեռնանցքում (Երևան-Երասխ-Մեղրի ճանապարհ) տեղի է ունեցել ողբերգական ավտովթար: Դեռևս չպարզված հանգամանքներում բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել մոտ 150 մ խորությամբ ձորը:
Չնայած ԶԼՄ-ներում տեղեկություններ են շրջանառվում, որ զոհվածը և տուժածը ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության ծառայողներն են, ըստ ԱրմԻնֆո-ի հավաստի աղբյուրների, ավտոմեքենան պատկանել է ՌԴ պաշտպանության նախարարությանը:



