Արմինֆո. Կրեմլը ծրագրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Ինչպես հաղորդում է "Օկտագոն"-ը, միջոցառումը տեղի կունենա նոյեմբերի 9-ին Սոչիում։ Ենթադրվում է, որ կողմերը կքննարկեն Լեռնային Ղարաբաղի ներկայիս իրավիճակը։
Նկատենք, որ Հայաստանի իշխանություններն ամեն կերպ հերքում են տեսանելի ապագայում նման ձևաչափով հանդիպման անցկացումը։ Հոկտեմբերի 27-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը խորհրդարանի ամբիոնից հերթական անգամ հավաստիացրել է, որ այս պահին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև հանդիպում չի նախատեսվում:
Մինչդեռ, դեռևս հոկտեմբերի 23-ին ԶԼՄ-ներում տեղեկատվություն տարածվեց այն մասին, որ նոյեմբերի 9-ին նախատեսվում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում՝ Ռուսաստանի միջնորդությամբ, որի ընթացքում կստորագրվի հաշտության պայմանագիր, որը, ի թիվս այլ բաների, ենթադրում է սահմանազատման և սահմանագծման գործընթացի սկիզբ: Տեղեկատվական լցոնումն արվել է ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Արսեն Խառատյանի կայքի միջոցով։ Այնուհետեւ, տեղեկատվությունը հաստատվել է ռուսական աղբյուրներից: