


Արմինֆո.2021 թվականի հոկտեմբերի 29-ից Հայաստանը շատ բարձր ռիսկի գոտու երկրների շարքում է դասվել, ուստի Հայաստանից Նիդերլանդներ մեկնելու նոր կանոններ են սահմանվել: Այդ մասին ասվում է Հայաստանում Նիդերլանդների դեսպանության հաղորդագրությունում:
«Որոշ մարդկանց համար գործում է եվրոպական մուտքի արգելք՝ թույլ չտալով նրանց մեկնել Եվրամիություն կամ Շենգեն գոտու տարածք։ Նիդերլանդներ մուտքը թույլատրվում է, եթե ուղևորության նպատակը համապատասխանում է բացառություն համարվող չափանիշներին: Ավելին իմանալու համար անցեք հղումով՝ https://bit.ly/3Czywbc:
Նիդերլանդներ մուտք գործելիս այցելուն պետք է.
- ինքնամեկուսանա, եթե պատվաստված չէ,
- տրամադրի բացասական COVID-19 թեստի արդյունք, անգամ եթե պատվաստված է
- լրացնի առողջության հայտարարագիր», - ասվում է հաղորդագրությունում։



