Արմինֆո. "Թուրքիայի նախագահի Ադրբեջան կատարած վերջին այցի ընթացքում մենք Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ քննարկել ենք ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման հարցը", - հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն CNN Turk հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Նրա խոսքով ՝ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում Թուրքիան գործում է Ադրբեջանի հետ համատեղ։ Նախարարը հիշեցրել է, որ Հայաստանի կողմից որոշակի դրական մեսիջներ են արվել։ Արտգործնախարարը նշել է, որ Թուրքիան կպատասխանի Հայաստանի դրական մեսիջներին ։
Չավուշօղլուն ընդգծել է, որ թեեւ Ադրբեջանը Հայաստանին խաղաղության պայմանագիր ստորագրելու կոչ է արել, Հայաստանի կողմից առայժմ պատասխան չկա, հաղորդում է APA-ն:
Նշենք, որ Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը բազմիցս հայտարարել է Թուրքիայի հետ հարաբերությունները առանց նախապայմանների կարգավորելու պատրաստակամության մասին: