Արմինֆո. Արագածոտնի փոխմարզպետ Ռազմիկ Պետրոսյանը նշանակվել է Արագածոտնի մարզպետ: Համապատասխան որոշումը հավանության է արժանացել կառավարության հոկտեմբերի 28-ի նիստում։
Նախկին մարզպետ, "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության անդամ Դավիթ Գևորգյանը, ով այդ պաշտոնում նշանակվել էր 2018 թվականի հոկտեմբերի 16-ին, հրաժարական է տվել հոկտեմբերի 27-ին: Հրաժարականի պատճառների մասին դեռ չի հաղորդվում: Ինքը՝ Գևորգյանը, նույնպես ձեռնպահ է մնացել որևէ մեկնաբանությունից։ Ըստ ԶԼՄ-ների՝ նրան կառաջարկվի նոր պաշտոն։
Նախկինում "Ապարան" ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը փոխմարզպետ էր նշանակվել 2020 թվականի հոկտեմբերի 30-ին: