Արմինֆո. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ կառավարության շենքի մոտ Արցախից հարկդրաբար վերաբնակեցված քաղաքացիների բողոքի ակցիայից հետո: Վերջինների պնդմամբ՝ վերջին 3 ամիսների ընթացքում պետությունը չի օգնել արցախցիներին, որոնք գտնվում են դժվարին կացության մեջ, քանի որ չունեն բնակարանի վարձ վճարելու համար անհրաժեշտ միջոցներ։
Այդ առնչությամբ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը արցախցիներին, հիմնականում, Ադրբեջանի կողմից գրավված Հադրութի շրջանի բնակիչներին հիշեցրել է ՀՀ կառավարության կողմից հոկտեմբերի 19-ին հաստատված նոր ծրագրի մասին, ըստ որի, շահառուներին 4 ամսվա ընթացքում կտրամադրվի ֆինանսական օգնություն: "Պետական աջակցության հայտերի ընդունման ժամկետը սահմանվել է հոկտեմբերի 28-ը", - ասված է հաղորդագրության մեջ: Հաղորդվում է, որ շահառուները միջոցներ ստանալու համար կարող են դիմել առցանց եղանակով՝ online.ssa.am կայքի միջոցով: Միջոցները կփոխանցվեն վերջիններիս քարտային հաշվին՝ ս. թ. սեպտեմբերից մինչև դեկտեմբեր ընկած ժամանակահատվածի համար: