Արմինֆո. 1992թ. ի վեր Հայաստանն անդամակցում է ՅՈՒՆԵՍԿՕ-ին և առաջին անգամ ներկայացրել է իր թկնածությունը ադնամակցելու՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործադիր խորհրդին 2021-2025թթ. ժամանակահատվածի համար: Այդ մասին ասված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի Facebook-յան էջում զետեեղված հաղորդագրությունում:
«Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ». Սողոմոնի առակներից այս նախադասությունը հայոց այբուբենով գրված առաջին նախադասությունն էր: Հայկական տառարվեստը և դրա մշակութային դրսևորումները 2019թ.-ին ներառվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում», - հիշեցնում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովում: