Արմինֆո. Հոկտեմբերի 27-ի` ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 2074 նոր դեպք: ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայության հաղորդման համաձայն, վերջին 24 ժամում կատարվել է
13 696 թեստավորում, ապաքինվել է 714 հիվանդ, գրանցվել է 39 մահվան դեպք:
«Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 300 143 դեպք, որոնցից 263 716-ն` առողջացած: Փաստացի բուժում է ստանում 29 007 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 6151 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1269 է: Ընդհանուր կատարվել է 2 032 310 թեստավորում», - ասվում է հաղորդագրությունում: