Արմինֆո.: Հայաստանում կորոնավիրուսից մահվան դեպքերի օրական նոր ռեկորդ է գրանցվել: ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայության հաղորդման համաձայն, երեկ կորոնավիրուսից մահացել է 57 մարդ: «Կատարվել է 11 982 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1517 նոր դեպք: Ապաքինվել է 1050 հիվանդ:
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 298069 դեպք, որոնցից 263002-ն` առողջացած: Փաստացի բուժում է ստանում 27692 պացիենտ: Ընդհանուր առմամբ կորոնավիրուսի հետևանքով 6112 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1265 է: Ընդհանուր առմամբ, կատարվել է 2 018 614 թեստավորում», - ասվում է հաղորդագրությունում: