Արմինֆո.Կիպրոսի հայերը բողոքի ակցիայով են դիմավորել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին:
Համաշխարհային սարդոստայնում տարածված տեսանյութում երևում է, որ Կիպրոսի հայ համայնքի մի խումբ ներկայացուցիչներ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանը հյուրանոցի մոտ դիմավորում են "դավաճաններ", "հայասպաններ" և "5000 զոհերի արյունը ձեր ձեռքերին է" ցուցապաստառներով:
Ընդ որում, հայ համայնքի ներկայացուցիչների եւ ԱԺ խոսնակի միջեւ լեզվակռիվ է տեղի ունեցել։ ԱԺ նախագահը, կարծես, կատակել է բողոքի մասնակիցների հայերենին տիրապետելու առնչությամբ, երբ նրանք փորձել են իրենց դժգոհությունն արտահայտել ՀՀ իշխանությունների գործողություններից։ Այնուհետև նա հետաքրքրվեց, թե ինչ է գրված պաստառներից մեկի վրա, և "5000 զոհերի արյունը ձեր ձեռքերին է" պատասխանին հակադարձել է, որ պաշտոնապես զոհերի թիվը 3750 է։ "Զոհերի թիվը 3750 է, ոչ թե 5000 ։ Եղեք տեղեկացված", - ժպիտով ասել է Սիմոնյանը։ Այդ պատասխանը վրդովել է բողոքի ակցիայի մասնակիցներին, որոնք նրան պատասխանել են. "Իսկ դա, ինչ է, քի՞չ է: Ինչու՞ եք ժպտում": Դրանից հետո ԱԺ խոսնակը հեռացել է՝ հրաժարվելով շարունակել խոսակցությունը։