Արմինֆո.Նոյեմբերի 12-ին Ստամբուլում նախատեսվում է Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիեւի եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը: Այդ մասին Twitter-ի իր Էջում հաղորդել Է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Ջահիթ Բաղչին։
"Մեր նախագահները կհանդիպեն վաղը՝ հոկտեմբերի 26 - ին, Ղարաբաղում, իսկ նոյեմբերի 12-ին՝ Ստամբուլում։ Սպասում ենք", - ասվում է թուրք դիվանագետի հաղորդագրությունում, որին հղում են անում ադրբեջանական լրատվամիջոցները։
Նշենք նաև, որ վաղը նախատեսվում է Էրդողանի մեկօրյա այցը Ադրբեջան։ Էրդողանը կմասնակցի Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախի դեմ ադրբեջանաթուրքական լայնածավալ ռազմական ագրեսիայից հետո բռնազավթված Ֆիզուլիի միջազգային օդանավակայանի բացման արարողությանը: