Արմինֆո. Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին հայտարարել է, որ արտասահմանյան ուժերը բարիք չեն ցանկանում տարածաշրջանի ժողովրդին, հավելելով, որ Իրանը թույլ չի տա սիոնիստներին խախտել իր հարաբերությունները հարեւանների հետ:
Հինգշաբթի խորհրդարանում Արեւելյան եւ Արեւմտյան Ադրբեջանի նահանգների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Ռաիսին ասել է, որ "տարածաշրջանում օտարերկրացիները հետապնդում են իրենց սեփական էքսպանսիոնիստական շահերը", եւ իրենք թույլ չեն տա սիոնիստներին խախտել իրենց հարաբերությունները մեր հարեւանների հետ:
Իրանի նախագահը հավելել է, որ բարիդրացիությունը, տնտեսական եւ առեւտրային հարաբերությունները, ինչպես նաեւ սահմանամերձ շուկաների աշխուժացումը ընդգրկված են Իրանի Իսլամական Հանրապետության ծրագրերում և քաղաքականությունում, իսկ հարեւանների հետ փոխանակումը կարող է օգնել տնտեսության զարգացմանը և տարածաշրջանի երկրների հետ հետագա հարաբերություններին, հաղորդում է IRNA գործակալությունը: