Արմինֆո. Հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ, արդարադատության 1-ին դասի խորհրդական Մուշեղ Բաբայանը նշանակվել է Հակակոռուպցիոն կոմիտեի պետի տեղակալի պաշտոնակատար: ՀՀ կառավարության պաշտոնական կայքի համաձայն, ՀՔԾ պետի տեղակալի պաշտոնից նրան ազատելու եւ կոմիտեի պետի տեղակալի պաշտոնակատար նշանակելու մասին որոշումը ստոորագրել են վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հոկտեմբերի 21-ին:
2014 թվականի փետրվարի 20-ին հատկապես կարևոր գործերի ավագ քննիչ Մուշեղ Բաբայանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից և նշանակվել Հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ: ՀՀ նախագահի 2013թ. նոյեմբերի 21-ի կարգադրությամբ պարգևատրվել է "Մխիթար Գոշ" մեդալով:
Հիշեցնենք, որ 2021 թվականի մարտին խորհրդարանը երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած "Հակակոռուպցիոն կոմիտեի մասին" եւ հարակից նախագծերի փաթեթը, որով նախատեսվում է նաեւ Հատուկ քննչական ծառայության լուծարում:
Ինչպես իր ելույթում նշեց այն ժամանակ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, նոր կառույցում նշանակումները, այդ թվում ՝ ղեկավար պաշտոններում, կատարվելու են բաց մրցույթի շրջանակներում։ Ընդ որում, ինչպես նշեց նախարարը, կոմիտեի աշխատակիցների համար, ի տարբերություն մյուս քննչական մարմինների աշխատակիցների, կսահմանվեն ավելի խիստ պահանջներ եւ սահմանափակումներ: Համապատասխանաբար, նրանց լրացուցիչ երաշխիքներ կտրամադրվեն իրենց գործունեության լիարժեք իրականացման համար։ Արդյունքում, արդարադատության նախկին նախարարի հավաստմամբ, մի շարք կառույցներում, որոնք նախկինում իրենց լիազորությունների շրջանակում զբաղվել են կոռուպցիայի դեմ պայքարով եւ հակազդեցությամբ, կսկսվեն աշխատակիցների կրճատումներ: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է Ազգային անվտանգության ծառայությանը, Հատուկ քննչական ծառայությանը, Քննչական կոմիտեին և Պետական եկամուտների կոմիտեին։ Այդ աշխատակիցներին նախատեսվում է ընդգրկել նոր կառույցի՝ Հակակոռուպցիոն կոմիտեի կազմում: Նոր գերատեսչության աշխատակիցների թիվը կկազմի մոտ 150 մարդ, այդ թվում, առնվազն, 30 քննիչ և 60 օպերլիազոր։
Կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման եւ հետաքննության նոր միասնական մարմինը, որը սեպտեմբերի 16-ից գլխավորել է ՀՔԾ արդեն նախկին ղեկավար Սասուն Խաչատրյանը, իրականացնելու է նաեւ օպերատիվ-հետախուզական գործունեություն։