Արմինֆո.Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը կոչ է արել ավելի շատ լիազորություններ տալ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթյանին: Էվանսը Twitter-ի իր էջում զորակցել է Արման Թաթոյանին, որը կոչ է անում սահմանին ստեղծել ապառազմականացված անվտանգության գոտի եւ անհապաղ դուրս բերել ադրբեջանական ուժերը հայկական գյուղերի մերձակայքից եւ հայկական քաղաքները միացնող ճանապարհներից:
"Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, կարծես, բնակչությանը պաշտպանող միակ հայ պաշտոնյան է։ Սահմանների շուրջ ապառազմականացված գոտին այս պահին լիովին արդարացված է", - գրել է ԱՄՆ նախկին դեսպանը, հավելելով, որ "մարդու իրավունքների պաշտպանը հանդես է գալիս որպես իսկական առաջնորդ: "Ավելի շատ իշխանություն նրան", - ամփոփել է նախկին դեսպանը։