Արմինֆո. ԱՄՆ Սենատի վատկացումների կոմիտեն հրապարակել է 2022 ֆինանսական տարվա հատկացումների մասին օրինագիծը, որը ներառում է Արցախին 2 մլն դոլարի օգնություն տրամադրելու հանձնարարական:
Ինչպես հաղորդում է Ամերիկայի հայկական համագումարը, մասնավորապես, կոմիտեն առաջարկում է մինչեւ 2 մլն դոլար հատկացնել 2020թ. մարտական գործողությունների հետեւանքով տուժած շրջաններում հումանիտար ականազերծման եւ չպայթած զինամթերքի վնասազերծման գործունեության համար ՝ հատկացումների կոմիտեների հետ նախնական խորհրդակցության պայմանով:
Զեկույցում նաև կոչ է արվում մարդասիրական օգնություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդյունքում տեղահանվածներին։ Նաեւ նշվում է, որ կոմիտեն նախկինի պես մտահոգված է "ձգձգված հակամարտությամբ" եւ խնդրել է "պետական քարտուղարին խորհրդակցել հատկացումների կոմիտեների հետ ՝ մինչեւ Հայաստանի եւ Ադրբեջանի համար օրենքի IV բաժնին համապատասխան օգնություն տրամադրելը":
ԱՀՀ-ում հիշեցրել են, որ Սենատի կոմիտեի գործողությունները համապատասխանում են Հայաստանին 50 մլն դոլար և Արցախի համար 2 մլն դոլար հատկացնելու հանձնարարականին, որոնք ներառված են Ներկայացուցիչների պալատի 2022 ֆինանսական տարվա հատկացումների կոմիտեի օրինագծում և հաշվետվությունում:
"ԱՀՀ-ը ողջունում է ԱՄՆ շարունակական աջակցությունը հայ ժողովրդին։ Այն դեպքում, երբ Ներկայացուցիչների պալատը եւ Սենատը ավարտում են հատկացումների մասին օրինագծերի աշխատանքները, մենք կոչ ենք անում Կոնգրեսին զգալի միջոցներ հատկացնել ինչպես Հայաստանի, այնպես էլ Արցախի համար", - հայտարարել Է ԱՀՀ-ի Կոնգրեսի հետ կապերի տնօրեն Մարիամ Խալոյանը: