Արմինֆո.Հոկտեմբերի 20-ին, ժամը 07:04-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կաքավաձոր գյուղի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ: Այդ մասին հաղորդել է ԱԻՆ մամուլի ծառայությունը:
«Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 50-րդ կմ-ին «GAZel» մակնիշի մարդատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել: ՃՏՊ-ի հետևանքով կա 5 զոհ և 13 տուժած, որոնցից 10 տուժած հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ: 3 տուժած տեղափոխվել է Աշտարակի ԲԿ, որտեղ վերջինների առողջական վիճակը գնահատվել է բավարար։ Փրկարարները դիերը մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենաներին, հոսանքազրկել ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և իրականացրել են ճանապարհի լվացման աշխատանքներ», - ասվում է ԱԻՆ հաղորդագրությունում: