Արմինֆո. Հայ գերիների հերթական խումբը ինքնաթիռով Բաքվից ուղեւորվել է Երեւան։ ԱրմԻնֆո-ի հավաստի աղբյուրների համաձայն, այսօր ուշ երեկոյան Երևանում վայրէջք կկատարի ինքնաթիռ, որը տեղափոխում է Հայաստանի 5 քաղաքացիների. Համբարդանյան Մելս Կարապետի, Կարապետյան Ռաֆիկ Ռոբերտի, Մանուկյան Ժորա Վանոյի, Մանուկյան Հովսեփ Ռոբերտի և Սողոմոնյան Սեդրակ Սամվելի:
Արդեն 11 ամիս Ադրբեջանը, խախտելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածությունները եւ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը, շարունակում է ապօրինի կերպով պահել ավելի քան 200 հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց: Ոչ պաշտոնական տվյալներով, այդ թիվն ավելի մեծ է: Ադրբեջանը ոչ միայն ապօրինաբար պահում է հայ ռազմագերիներին, այլեւ նրանց նկատմամբ կայացված դատական գործընթացներ է իրականացրել եւ նրանց դատապարտել երկարատեւ ազատազրկման ։