Արմինֆո. Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը կրկին ժամանում է տարածաշրջան:
"Կրկին ուղեւորություն՝ Բաքու, Թբիլիսի և Երևան։ Եվրամիությունը պարտավոր է աշխատել իր գործընկերների հետ՝ հանուն Հարավային Կովկասում խաղաղության եւ բարգավաճման", - Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Տոյվո Կլաարը՝ զետեղելով լուսանկար ինքնաթիռից: