Արմինֆո.ՀՀ Ազգային անվտանգության ծառայությանը անհատույց կփոխանցվի Սյունիքի մարզի Ճակատեն գյուղի սահմանային հատվածը: Համապատասխան որոշումն ընդունվել է հոկտեմբերի 14-ին կառավարության նիստում։
Առանց քննարկման եւ զեկուցման հայացված որոշման համաձայն, ԱԱԾ-ին պաշտպանական նպատակներով կամրագրվի Կապան համայնքի 1,1 հեկտար սահմանային հատվածը (շուկայականին մոտ կադաստրային արժեքը կազմում է 1049,237 հազար դրամ): Մեկ ամսվա ընթացքում կկնքվի նվիրատվության պայմանագիր և կանցկացվի անշարժ գույքի սեփականության իրավունքի անցման պետական գրանցում ։