Արմինֆո. Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի ուղեկցությամբ Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին: Այդ մասին հաղորդել է Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը: