Արմինֆո. Թուրքիայի եւ ԱՄՆ-ի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Ջո Բայդենն առաջիկա հանդիպման ընթացքում կքննարկեն Լեռնային Ղարաբաղը։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը:
"Մենք ԱՄՆ-ի հետ համագործակցում ենք քաղաքականության, տնտեսության, էներգետիկայի, անվտանգության, ահաբեկչության դեմ պայքարի, առեւտրի, պաշտպանական արդյունաբերության ոլորտներում, Աֆղանստանի, Սիրիայի, Իրաքի, Լեռնային Ղարաբաղի, Կովկասի, Լիբիայի, արեւելյան միջերկրածովյան եւ այլ տարածաշրջանների, գլոբալ հարցերում։ Բանակցությունների ընթացքում երկու երկրների առաջնորդները կքննարկեն այդ առաջնահերթ հարցերը", - հաղորդել է Քալընը "Milliyet" թերթին հարցազրույցում։
Նշենք, որ Թուրքիայի եւ ԱՄՆ-ի նախագահների հանդիպումը տեղի կունենա G20-ի գագաթնաժողովի շրջանակներում, որը նախատեսված է 2021 թվականի հոկտեմբերի 30-31-ին Իտալիայի մայրաքաղաք Հռոմում: