Արմինֆո.Կիեւում մահացել է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագծի հեղինակ, ուկրաինացի պատգամավոր Անտոն Պոլյակովը:
Կիեւի դատախազությունը Անտոն Պոլյակովի մահվան նախնական պատճառ է համարել սուր կորոնար անբավարարությունը, սրտի սուր իշեմիկ հիվանդությունը, հաղորդում է AnalitikaUA.net-ը:
Պոլյակովին անգիտակից վիճակում հայտնաբերել են տաքսիում գիշերվա կեսին, որին պարեկները կանգնեցրել են ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման պատճառով: Դեպքի վայր ժամանած բժիշկները փորձել են վերակենդանացնել պատգամավորին, սակայն ՝ ապարդյուն։
Հիշեցնենք, որ երկու տարի առաջ "ժողովրդի ծառաների" պատգամավոր Անտոն Պոլյակովը գրանցել էր Հայոց ցեղասպանության ճանաչման մասին որոշման նախագիծը (գրանցման թիվ 2376 05.11.2019 թ.):