Արմինֆո. ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնից ազատված Ծովինար Սողոմոնյանը հոկտեմբերի 6-ին նշանակվել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի համապատասխան որոշումը հրապարակվել է կառավարության պաշտոնական կայքում: Այժմ ՊԵԿ նախագահն ունի 5 տեղակալ։
Հիշեցնենք, որ Ծովինար Սողոմոնյանը վարչապետի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ էր նշանակվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ 2021 թվականի հունվարի 26-ին։ Մինչ այդ, 2017 թվականի հունիսից, այն ժամանակվա վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ, Սողոմոնյանը ղեկավարում էր ՀՀ կառավարության աշխատակազմի ֆինանսատնտեսական վարչությունը։