Արմինֆո. Լոռու եւ Տավուշի մարզերում տեղացել է առաջին ձյունը:
Հայաստանի ԱԻՆ տվյալների համաձայն, առավոտյան ժամը 10:35-ի դրությամբ Լոռու մարզի Մեղվահովիտ և Աթան գյուղերում տեղումներ են եղել ձյան տեսքով:
Ըստ ճանապարհային դեպարտամենտի, ժամը 09.00-ի դրությամբ ձյուն է տեղացել նաև Դիլիջանի լեռնանցքում:
Ընդհանուր առմամբ, երկու կառույցների հաղորդագրությունների համաձայն, երկրի տարածքում ճանապարհները, հիմնականում, անցանելի են բոլոր տեսակի փոխադրամիջոցների համար:
ՀՀ ԱԻ նախարարությունը, հղում անելով Հյուսիսային Օսիայի և Վրաստանի գործընկերներին, հաղորդում են, որ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի փոխադրամիջոցների երթեւեկության համար: