Արմինֆո. Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում մեկնարկել է "Eternity - 2021" համակարգչային աջակցությամբ հրամանատարաշտաբային զորավարժությունը՝ Ադրբեջանի, Թուրքիայի եւ Վրաստանի զինծառայողների մասնակցությամբ:
Ինչպես հաղորդում Է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը, զորավարժությունների ընթացքում, որոնք բաղկացած են տեսական եւ գործնական մասերից, երեք երկրների զինծառայողները եւ համապատասխան պետական կառույցների ներկայացուցիչները կկատարեն տարածաշրջանային տնտեսական նախագծերի պահպանման կազմակերպման խնդիրները: Զորավարժությունները կշարունակվեն մինչեւ հոկտեմբերի 8-ը:
Միեւնույն ժամանակ, ըստ Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցչի, հոկտեմբերի 5-8-ը Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությունում տեղի կունենան ադրբեջանաթուրքական համատեղ ռազմա-մարտավարական "Անխախտ եղբայրություն-2021" զորավարժությունները, որոնց նպատակն է զարգացնել համագործակցությունը և համակարգումը Թուրքիայի եւ Ադրբեջանի ցամաքային զորքերի միջեւ: