Արմինֆո. Ֆրանսիան կարող է ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։ Այդպիսի կարծիք է հայտնել Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, որը կառաջադրվի 2022 թվականի Ֆրանսիայի նախագահական ընտրություններում:
Անն Իդալգոն Twitter-ի իր էջում զետեղել է ֆրանսիացի հայտնի փիլիսոփա, գրող Բեռնար-Անրի Լևիի "Ֆրանսիան կարող է ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը" հոդվածը և գրել. "Ես, միանշանակ, համաձայն եմ, Ֆրանսիան կարող է ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը":
Նշենք, որ Անն Իդալգոն բազմիցս հանդես է եկել այն բանի օգտին, որ պաշտոնական Փարիզը ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը ։ Նա դա արել է նաև Արցախի դեմ Ադրբեջանի լայնածավալ ռազմական ագրեսիայի շրջանում ։