Արմինֆո.ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն այսօր ՝ հոկտեմբերի 4-ին, աշխատանքային այցով մեկնում է Իրան:
Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, այցի շրջանակում նախատեսված են Հայաստանի արտգործնախարարի հանդիպումներ Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանի հետ, որին կհեըեւի նախարարների համատեղ հայտարարություն:
Հավելենք, որ սա Արարատ Միրզոյանի առաջին այցն է Իրան Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի պաշտոնում նշանակվելուց հետո։