Արմինֆո. Չեխիայի ԱԳ նախարար Յակուբ Կուլհանեկի աշխատանքային այցը Երևան մեկնարկել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելությամբ:
Ինչպես հաղորդել է Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը, Չեխիայի արտգործնախարարը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին: Նախարարն այցելել է նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ և ծանոթացել ցուցանմուշներին:
Այնուհետև Չեխիայի և Հայաստանի արտգործնախարարները մասնակցել են գործարար համաժողովի պաշտոնական բացմանը, որտեղ հանդես եկան ողջույնի խոսքերով:
Հիշեցնենք, որ այցի շրջանակներում նախատեսված են Չեխիայի նախարարի հանդիպումներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նախագահ Արմեն Սարգսյանի եւ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ: Բացի այդ, հոկտեմբերի 1-ին արտաքին քաղաքական գերատեսչությունում Հայաստանի և Չեխիայի արտգործնախարարների բանակցություններին կհետևի մամուլի համար հայտարարություն։
Չեխիայի ԱԳ նախարարը Երեւան է ժամանել Բաքվից, որտեղ բանակցություններ է վարել Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության հետ: