Արմինֆո. Գերմաներենի ամսվա շրջանակում ԳԴՀ դեսպանությունն աջակցում է Գյումրիում Բեթհովենի «Ստեղծագործություններ առանց օպուս-համարի» համերգին։ Ինչպես հաղորդում է ՀՀ-ում ԳԴՀ դեսպանատան մամուլի ծառայությունը, այն կազմակերպվում է «ԱՐԷ» կատարողական արվեստի փառատոնի կողմից։
«Հանրաճանաչ գերմանացի կոմպոզիտոր և դաշնակահար Լուդվիգ վան Բեթհովենը ընդհանուր առմամբ օպուս-համար ունեցող 138 ստեղծագործությունների հեղինակ է։ Այս տպավորիչ թվին ավելանում են մեծ ճանաչում չունեցող անհամար այլ ստեղծագործություններ, որոնք սակայն պակաս ցնցող չեն։ Այդ ստեղծագործությունները ցանկանում ենք հոկտեմբերի 2-ին ներկայացնել հայկական հանրությանը։ Նման առիթի համար Գյումրին իր հարուստ մշակութային պատմությունով միջոցառման ճիշտ վայրն է։
Մասնակցում են հետևյալ արվեստագետները՝ Արէ դուետը, Արամ Ասատրյանը և Սամսոն Թաթոսյանը։
Մուտքն ազատ է։ Ամսաթիվը՝ 2-ը հոկտեմբերի՝ ժամը 17։00 Վայրը՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի փոքր դահլիճ, Անկախության հրապարակ 1, Գյումրի», - ասվում է հաղորդագրությունում: