Արմինֆո. Սեպտեմբերի 28-ին, ժամը 11։30-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի մարզի, մասնավորապես, Կութ գյուղի մարտական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների կողմից արձակված կրակոցից բազկի հատվածում հրազենային վիրավորում է ստացել N զորամասի զինծառայող, շարքային Գառնիկ Մնացականի Աբրահամյանը։ Ինչպես հաղորդում է Հայաստանի ՊՆ մամուլի ծառայությունը, նրա կյանքին վտանգ չի սպառնում։
Հիշեցնենք, որ հենց այդ տեղամասում մայիսի 12-ից Ադրբեջանի զինված ուժերը 2-3 կմ ներխուժել են Հայաստանի ինքնիշխան տարածք, ամրապնդվել են և ահաբեկում են սահմանամերձ գյուղերի բնակիչներին։