Արմինֆո.Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն անսպասելի է անվանել Իրանի կողմից ԱՀ սահմանի երկայնքով անցկացվող զորավարժությունները:
"Ինչ վերաբերում է մեր սահմանների մոտ անցկացվող զորավարժություններին, դա շատ անսպասելի իրադարձություն է։ Քանի որ մեր անկախության 30 տարիների ընթացքում նման իրադարձություններ չեն եղել։ Նախ, ես պետք է ասեմ, որ յուրաքանչյուր երկիր իրավունք ունի ցանկացած զորավարժություն անցկացնել իր տարածքում։ Դա նրա ինքնիշխան իրավունքն է։ Ոչ ոք չի կարող նրան ինչ-որ բան ասել։ Բայց, երբ մենք դա վերլուծում ենք ժամանակի շրջանակներում, տեսնում ենք, որ նման բան երբեք չի եղել։ Ինչու՞ հենց հիմա, և ինչու՞ մեր սահմանին։ Այդ հարցը ես չեմ տաալիս, այլ ադրբեջանական հասարակությունը", - նշել է Ալիեւը, ընսմին, հարց տալով, թե ինչու այս շրջանում զորավարժություններ չէին անցկացվում այն ժամանակահատվածում, երբ այնտեղ կանգնած էին Արցախի պաշտպանության բանակի զորքերը:
"Ինչու՞ զորավարժություններ չէին կազմակերպվում, երբ հայերը Ջրականում էին (Ջեբրաիլ), Կովսականում (Զանգիլան) և Վարանդայում (Ֆիզուլի)։ Ինչու՞ է դա արվում այն բանից հետո, երբ մենք ազատագրեցինք այդ հողերը և ավարտեցինք 30-ամյա օկուպացիան։ Սրանք արդար հարցեր են։ Իհարկե, մենք ցանկանում ենք, որ տարածաշրջանում չլինի մի իրավիճակ, որը կարող է հարված հասցնել երկարաժամկետ համագործակցությանը։ Եվս մեկ անգամ ուզում եմ նշել, որ այստեղ էլ Ադրբեջանը գործում է շատ պատասխանատու և հավասարակշռված։ Հուսով եմ, որ մեր իրավաչափ քայլերին էմոցիոնալ արձագանքը ժամանակավոր բնույթ է կրում", - ասել Է Ալիեւը՝ «Անադոլու»-ին տված հարցազրույցում։
Ընդ որում, նա անդրադարձել է իրանական բեռնատարների համար Գորիս-Կարպան ճանապարհին ծագած խնդիրներին, որի 21 կմ-ն այժմ գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ: Ալիև կրտսերը դժգոհություն է հայտնել այն հանգամանքից, որ իրանական բեռնատարներն, իբր, գնում են Ստեփանակերտ։ "Սա առաջին դեպքը չէ, երբ իրանական բեռնատարները "անօրինական" մուտք են գործում Ղարաբաղ ։ Իրանի պետհամարանիշներով բեռնատարները կանոնավոր կերպով մուտք են գործել այնտեղ ։ Մենք գիտեինք այդ մասին ։ Բայց, իհարկե, նման կոնկրետ տեղեկատվություն, ինչպես հիմա, չի եղել: Մենք մեր դժգոհությունն ենք հայտնել իրանական կողմին տարբեր խողովակներով։ Սակայն այդ գործընթացը շարունակվել է։ Պատերազմի ավարտից հետո Լաչինի միջանցքն այժմ մեր տեսադաշտում է",- նշել է նա, հավելելով, որ նախագահի աշխատակազմի աշխատակիցներին հանձնարարել է խոսել Ադրբեջանում Իրանի դեսպանի հետ եւ վերջ դնել դրան։
Նա նաեւ հաղորդել է, որ Ադրբեջանը պաշտոնապես դիվանագիտական նոտա է ձեւակերպել, Ադրբեջանում Իրանի դեսպանը կանչվել է ԱԳՆ: "Նրան պահանջներ են ներկայացրել եւ խնդրել են վերջ դնել դրան ։ Դա տեղի է ունեցել օգոստոսի կեսերին։ Մենք հույս ունեինք, որ դրան վերջ կդրվի։ Սակայն օգոստոսի 11-ից սեպտեմբերի 11-ն ընկած ժամանակահատվածում իրանական մոտ 60 բեռնատարներ ապօրինի մեկնել են Ղարաբաղ։ Դա կանխելու համար մենք անցել ենք գործնական քայլերի։ Առաջին անգամ ՝ բանավոր նախազգուշացում, երկրորդ անգամ՝ պաշտոնական նոտա, երրորդ անգամ ՝ հսկիչ-անցագրային կետեր, մաքսատուն, սահման, ոստիկանություն։ Այսպիսով, մենք սկսեցինք վերահսկել Ադրբեջանի տարածքով անցնող ճանապարհը, իսկ հետո Ղարաբաղ ուղեւորվող բեռնատարների քանակը նվազեց մինչեւ զրո։ Տեսնում եք, արդյո՞ք պետք էր դրան հասցնել", - հարցնում է Ալիևը, միաժամանակ հավաստիացնելով Իրանի համար Արցախի շուկայի անկարևորությունը, որի համար Թեհրանին չարժեր փչացնել հարաբերությունները Բաքվի հետ։ Ընդ որում, հավելելով, որ իրանական բեռնատարները պետք է տուրքեր վճարեն Գորիս-Կապան ճանապարհահատվածով երթեւեկելիս:
Նշենք, որ անցյալ շաբաթ Իրանը, ի պատասխան Հայաստանի տարածքով բեռների տարանցմանն առնչվող Ադրբեջանի հաաաարուցած խնդիրներին, զորքե է կուտակել ադրբեջանաիրանական սահմանին: Պաշտոնապես, Իրանը հանկարծակի զորավարժություններ է անցկացրել ցամաքային եւ օդային սպառազինության բոլոր տեսակների կիրառմամբ: Այդ ֆոնին Թուրքիան նույնպես սպառազինություն է տեղակայել Իսլամական Հանրապետության հետ սահմանին, իսկ սահմանի երկայնքով օդային տարածքը սկսել են պարեկել Bayraktar TB2 անօդաչու սարքերը: Բացի այդ, տեղեկատվական տարածք է վերադարձել Հարավային Ադրբեջանի թեման: Իրանի հյուսիս-արևմտյան մասում գտնվող տարածքը, որի կենտրոնը Թավրիզ քաղաքն է, բնակեցված է էթնիկ ադրբեջանցիներով։