Արմինֆո.Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ Ադրբեջանն արդեն Ռուսաստանին հայտ է ներկայացրել զենքի եւ ռազմական տեխնիկայի նոր նմուշներ ձեռք բերելու համար:
"Բնականաբար, այժմ մենք նայում ենք նոր մշակումներին, այժմ արդեն տեխնիկական խմբերն ուսումնասիրում են նոր հնարավորություններ, մենք որոշ հայտեր արդեն ներկայացրել ենք, այնպես որ, այդ ուղղությամբ Ռուսաստանի հետ համագործակցությունը նույնպես կզարգանա", - ասել Է Ադրբեջանի նախագահը՝ "Ազգային պաշտպանություն" ամսագրին տված հարցազրույցում:
Ալիեւը հավաստիացրել է, որ Ռուսաստանն ու Ադրբեջանը "լավ աշխատանք" են տանում բոլոր ուղղություններով, այդ թվում՝ ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում: Նա վստահություն է հայտնել, որ ապագայում եւս երկու երկրների միջեւ համագործակցությունը "մեծանալու է": Ամփոփելով ՝ նա հավելել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իրեն կապում են շատ վստահական հարաբերություններ, եւ նրանց նպատակները լիովին համընկնում են: