Արմինֆո. Հայ Կաթողիկէ Եկեղեցու եպիսկոպոսաց սինոդոսի ընտրությունների արդյունքներով Տանն Կիլիկիո Կաթողիկէ հայոց 21-րդ կաթողիկոս պատրիարք է ընտրվել
Արհ. Տ. Ռաֆայել արք. Մինասյանը: Ինչպես հաղորդում է Սուրբ Աթոռը, նորընտիր կաթողիկոս պատրիարքը ստացել է Ամենապատիվ և գերերջանիկ Տ. Ռաֆայել Պետրոս 21-րդ Մինասյան անունը:
«Արհ. Տ. Ռաֆայել Արքեպս Մինասյանը 2011թ. մինչ օրս Առաջնորդն է Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի և Արևելյան Եվրոպայի կաթողիկէ հայոց, հանդիսանում է «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության նախագահ: Հայ կաթողիկէ եկեղեցիներում սույն թվականի սեպտեմբերի 23-ին ժամը 15:00-ին հնչելու են եկեղեցիների զանգերը ի նշան նոր՝ 21-րդ Կաթողիկոս Պատրիարքի ընտրության», - հաղորդում է «Արմենպրեսը»: