Արմինֆո.Սեպտեմբերի 24-28 - ը Հայաստանի Հանրապետության տարածքում տեղի կունենա "Գրոմ-2021" հատուկ զորավարժությունը՝ ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի կազմի (ԱԱՀՈՒ) հատուկ նշանակության ուժերի եւ ներքին գործերի մարմինների հակաթմրամիջոցային ծառայությունների հատուկ նշանակության ստորաբաժանումների եւ հատուկ ծառայությունների հատուկ ստորաբաժանումների մասնակցությամբ:
Ինչպես հաղորդում Է ՀԱՊԿ մամուլի ծառայությունը, զորավարժությունը տեղի կունենա ՀԱՊԿ Հավաքական անվտանգության համակարգի ուժերի եւ միջոցների կառավարման մարմինների եւ կազմավորումների 2021 թվականի համատեղ պատրաստության պլանի համաձայն: Առաջին փուլի ընթացքում ՀԱՊԿ անդամ պետությունների իրավասու մարմինների և Հայաստանի Զինված ուժերի հատուկ նշանակության ջոկատի համահավաք խմբերը լեռնային տեղանքում կմշակեն ուսումնավարժական և կիրառական խնդիրներ բարդ ռելիեֆով: Միաժամանակ տեղի կունենա ՀԱՊԿ ԱԱՀՈՒ օպերատիվ շտաբի օպերատիվ կազմի հետ հատուկ գործողության պլանավորման և անցկացման հրամանատարաշտաբային մարզումը: Ուսումնական խնդիրների լուծման ընթացքում ՀԱՊԿ անդամ պետությունների հատուկ նշանակության ջոկատայինները Հայաստանի Զինված ուժերի և սահմանապահ զորքերի ստորաբաժանումների հետ համատեղ կմշակեն փոխգործակցություն, ձեռք կբերեն մարտական գործողություններին առավելագույնս մոտ պայմաններում հատուկ գործողությանը մասնակցելու փորձ և հմտություններ: Երկրորդ փուլի ընթացքում տեղի կունենան մարտական զենքից մարտավարական հրաձգության մրցումներ, ինչպես նաեւ կխաղարկվեն հատուկ նշանակության խնդիրների լուծման ժամանակ հատուկ նշանակության գործողությունների համահավաք օպերատիվ-մարտական խմբերի գործնական գործողությունները: