Արմինֆո. Տեղի է ունեցել Կայունացման եւ զարգացման եվրասիական հիմնադրամի
միջոցներից Հայաստանի Հանրապետությանը 3 մլն ԱՄՆ դոլարի դրամաշնորհ տրամադրելու մասին ամաձայնագրի ստորագրումը՝ "COVID-19 համավարակին պատրաստվածության մակարդակի բարձրացում Հայաստանի Հանրապետությունում.կորոնավիրուսի կողմից ստեղծվող վտանգին հայտնաբերում և արձագանքում" նախագծի իրականացման համար: Փաստաթղթերի տակ իրենց ստորագրություններն են դրել ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը և ԿԶԵՀ նախագծային բլոկի գործադիր տնօրենի պաշտոնակատար Անդրեյ Շիրոկովը:
Ծրագրի նպատակն է ապահովել COVID-19 գլոբալ համավարակի կապակցությամբ բուժսպասարկման անընդհատությունը, ինչպես նաև ապահովել հիվանդության տարածման վտանգին արագ արձագանքելու (ժամանակին թեստավորման և կորոնավիրուսով հիվանդների բուժման) հնարավորությունը Հայաստանի Հանրապետությունում:
Մասնավորապես, դրամաշնորհի միջոցներով արդիականացվելու են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Արարատի և Արմավիրի մարզային բաժանմունքները, Լոռու մարզի Վանաձոր քաղաքում կառուցվելու է ինֆեկցիոն կենտրոնի նոր մոդուլային շենք ՝ ներառյալ ինտենսիվ թերապիայի ժամանակակից ծառայությունը, պատրաստվելու է ռազմավարություն և իրականացվելու են հանրային իրազեկման միջոցառումներ զանգվածային լրատվամիջոցների, տպագիր և էլեկտրոնային լրատվամիջոցների, սոցիալական ցանցերի միջոցով: Բացի այդ, կկազմակերպվեն դասընթացներ-թրեյնինգներ երկրի բժշկական անձնակազմի համար ՝ COVID-19 հիվանդների վարման համար (ԱՀԿ արձանագրություններով երաշխավորված):
Կայունացման եւ զարգացման եվրասիական հիմնադրամը (ԿԶԵՀ) 8,513 մլրդ ԱՄՆ դոլարի չափով ստեղծվել է 2009 թվականի հունիսի 9-ին նույն 6 երկրների կառավարությունների կողմից: ԿԶԵՀ-ի նպատակներն են աջակցել մասնակից երկրներին գլոբալ ֆինանսական ճգնաժամի հետեւանքների հաղթահարման, դրանց տնտեսական եւ ֆինանսական կայունության ապահովման եւ տարածաշրջանում ինտեգրացիոն գործընթացների աջակցության գործում: ԵՃՇՀ-ի մասնակից պետությունները ԵԱԶԲ-ին օժտել են Հիմնադրամի միջոցների կառավարչի գործառույթներով եւ բանկի հետ կնքել են ԿԶԵՀ-ի միջոցների կառավարման համաձայնագիր: