Արմինֆո. Կառավարությունը լրացուցիչ ֆինանսավորում կտրամադրի Առողջապահության նախարարությանը։ Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հաղորդել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Մասնավորապես, նա պատմել է, որ լրացուցիչ միջոցները (մոտ 550 մլն դրամ) կուղղորդվեն ուռուցքաբանական հիվանդություններով տառապող քաղաքացիների, ինչպես նաեւ զինծառայողների, նրանց հավասարեցված անձանց եւ նրանց հարազատների բուժման ծրագրին:
Դրա հետ մեկտեղ, Առողջապահության նախարարությունը, նրա խոսքով, կառավարության հաստատմանն է ներկայացրել 1.2 մլրդ դրամի եւս մեկ նախագիծ, որը վերաբերում է սոցիալապես անապահով քաղաքացիների բուժսպասարկմանը:
Սակայն միայն մանրամասն վերլուծությունից հետո, ինչպես նշել է Ավանեսյանը, որոշում կկայացվի, թե կառավարությունը որքան գումար կարող է տրամադրել բնակչության տվյալ խմբի համար։