Արմինֆո. ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հաջորդ նստաշրջանը տեղի կունենա Երևանում՝ 2022 թվականի վերջին: Այդ մասին հաղորդել է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հայտարարությունը։
"Հավաքական անվտանգության խորհրդի հաջորդ նստաշրջանը տեղի կունենա արդեն, բնականաբար, Երևանում՝ հաջորդ տարվա չորրորդ եռամսյակում", - Դուշանբեում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստից հետո լրագրողներին հայտարարել է Զասը:-