Արմինֆո. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Facebook-ի իր էջում հայերեն գրառում է կատարել:
«Ինչպես և խոստացել էի նախորդ տարվա օգոստոս ամսին, 25 000 դեղաչափ պատվաստանյութի առաջին խմբաքանակն այս երեկո կհասնի մեր հայ բարեկամներին։ Համերաշխությունը գործողության մեջ COVID-19 համավարակի դեմ պայքարում», - գրել է Ֆրանսիայի ղեկավարը։
Նշենք, որ Ֆրանսիայից ուղարկված AstraZeneca պատվաստանյութի առաջին խմբաքանակը՝ 25 000 դեղաչափ, սեպտեմբերի 14-ի առավոտյան հասել է "Զվարթնոց" միջազգային օդանավակայան: Պատվաստանյութերի մնացած խմբաքանակների մատակարարումները կշարունակվեն վաղը եւ առաջիկա շաբաթներին: