Արմինֆո. Ես բնավ չեմ բացառում, որ այս աշնանը մեր երկրում սպասվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները սկիզբ դնեն նոր ներքաղաքական գործընթացների հերթական փուլին։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։ "Ընդդիմությունը, դատգելով ըստ ամենայնի, մտադիր է ակտիվ մասնակցություն ունենալ այդ ընտրություններին։
Եվ այս կամ այն քաղաքի և, նույնիսկ, գյուղի ավագանիում ցանկացած ներկայություն լիկովին կարող է դիտվել որպես իշխանության համար ապագա պայքարի պլացդարմ։ "Հայաստան" դաշինքը արդեն տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների շրջանակներում մանդատները որակել է իշխանության ապագա պայքարի խրամատներ", - ընդգծել է նա:
Սեպտեմբերի 22-ին Հայաստանում մեկնարկում է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քարոզարշավը, որը կտեւի մինչեւ հոկտեմբերի 15-ը: Համամասնական ընտրակարգով ընտրություններին կմասնակցեն իշխող "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցությունը, "Հայաստան" դաշինքը, Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, "Հայ ազգային կոնգրես" կուսակցությունը, տարածաշրջանային ուժերը:
Ըստ քաղտեխնոլոգի՝ ընդդիմության համար տեղական ինքնակառավարման մարմինների առաջիկա ընտրությունները սեփական դիրքերն ամրապնդելու ևս մեկ հնարավորություն են հերթական, միանգամայն հնարավոր, ներքաղաքական ճգնաժամից առաջ։ Այս լույսի ներքո՝ Հակոբյանն ընդգծել է, որ այս ներքաղաքական գործընթացները կարող են, նույնիսկ, ուղիղ կապ չունենալ հերթական համապետական ընտրությունների հետ:
Իշխանությունը, իր հերթին, Հակոբյանի գնահատմամբ, փորձում է շարունակել իշխանության սեփական ուղղահայացի կառուցումը՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների իր համար բարենպաստ արդյունքների միջոցով։ Ստանալով գործադիր, օրենսդիր իշխանությունը, փորձելով տիրանալ նաև դատական իշխանությանը, այժմ "Քաղաքացիական պայմանագիրը" հավակնում է տեղական ինքնակառավարման մարմիններին։
Իշխող ուժի կողմից ընտրությունների անցկացման արագացումը, տարածքների հարմարեցումը սեփական կադրային և այլ ռեսուրսներին նա համարում է մտադրությունների և մեծ ախորժակների ակնհայտ հաստատում։ Այս համատեքստում Հակոբյանը նշել է, որ ՔՊ-ը նշանակում է համայնքապետերի պաշտոնակատարների, որոնք մի քանի ամսվա ընթացքում ստեղծում են բոլոր անհրաժեշտ նախադրյալները ընտրություններում հաղթելու համար, ներառյալ' անհրաժեշտության դեպքում համայնքների խոշորացումը:
"Իշխանությունը պայքարում է վարչական ռեսուրսների հասանելիության համար՝ խիստ շահագրգռված լինելով խորհրդարանական ընտրություններում ձեռք բերված հաջողությունն ամրապնդելու և իշխանության ուղղահայացի ձևավորումը ավարտելու հարցում։ Փաշինյանն ու իր մերձավոր շրջապատը շատ լավ հասկանում են, որ քաղաքական ճգնաժամը չի հաղթահարվել։ Իսկ որոշակի հանգամանքների դեպքում այն միանգամայն կարող է վերադառնալ թեժ փուլ, այդ թվում ՝ կապված ընտրական գործընթացների հետ։ Այս ամենը թույլ է տալիս արձանագրել տեղական ընտրությունների լուրջ նախապատրաստություն ինչպես իշխանության, այնպես էլ ընդդիմության կողմից։ Եվ, իհարկե, նախապատրաստություն ներքաղաքական իրավիճակի միանգամայն հնարավոր սրմանը ", - ամփոփել է քաղտեխնոլոգը։